Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում:
Անձին ճանաչում է հաշմանդամ կամ հաշմանդամ չի ճանաչում, սահմանում է հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը:
Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը, օրենքով սահմանված կարգով թույլատրում է երկարաձգել ժամանակավոր անաշխատունակության ժամկետը:
Որոշում է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդամություն ունեցող անձի՝ համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ:
Գրասենյակը մշակում է ծառայությունների անհատական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակներն ու ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը:
Խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական կազմակերպություններին, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին` հաշմանդամություն ունեցող անձի բժշկական վերականգնողական միջոցառումների, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ:
Մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների համակարգի ստեղծմանը և աջակցում հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը:
ԲՍՓ գրասենյակը որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)` կապված աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ:
Օրենքով սահմանված դեպքերում փորձաքննություն անցնող անձանց ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման:
Անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահանջում է փորձաքննություն անցնող անձի բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր:
Օրենքով սահմանված կարգով գրասենյակը համապատասխան զինվորական կոմիսարիատներին տեղեկություններ է հայտնում հաշմանդամ ճանաչված զորակոչային տարիքի անձանց մասին:
Որոշում է անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ:
Խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական կազմակերպություններին, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին` հաշմանդամություն ունեցող անձի բժշկական վերականգնողական միջոցառումների, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ:

Զանգահարեք և ստացեք անվճար խորհրդատվություն