10.07.2020

Շուտով Գեղարքունիքի մարզի Սևան և Մարտունի քաղաքներում իրենց դռները կբացեն համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (ՀՍԾՏԿ)։
Այստեղ ավարտական փուլում են կահավորման աշխատանքները, իսկ Գավառում՝ շինարարական եռուզեռ է։ Այն շահագործման կհանձնվի 2021-ին:
Քաղաքացիներին կսպասարկեն ավելի լավ պայմաններում, մեկ պատուհանի սկզբունքով, իսկ աշխատակիցները կսկսեն աշխատել նոր ու հիմնովին վերանորոգված շենքում։
Տեղեկացնենք նաև, որ շուտով ԲՍՓ գրասենյակի տարածքային բաժինները քաղաքացիներին կփորձաքննեն նոր ու լուսավոր փորձաքննական սենյակներում։