30.06.2020

ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը

✅ Կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու, կենսաթոշակ կամ խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու (չվճարված կենսաթոշակը կամ խնամքի նպաստը վճարելու), կենսաթոշակի և խնամքի նպաստը լիազորագրով վճարելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումը ներկայացնելու ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին, նոր դիմումը կարող եք ներկայացնել մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը:
✅ Եթե հաշմանդամության սահմանման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, այն կերկարաձգվի մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը:
✅ Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում գրանցված բոլոր ընտանիքները, որոնց փաստագրման ժամկետը լրանում է 2020 թ.-ի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, կարող են փաստագրվել մինչև 2020 թ.-ի սեպտեմբերի 1-ը: Մինչ այդ օրը նպաստի վճարումը չի դադարեցվի՝ փաստագրման ուշացման հիմքով:
💻Առավել մանրամասն՝ https://bit.ly/3icbGgu