15.03.2019

2019թ. մարտի 15-ին ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանի մոտ տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն՝ ՀՀ ԲՍՓ գործակալության տարածքային մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են՝
ՀՀ ԲՍՓ գործակալության տարածքային մարմինների փորձաքննության վայրերում քաղաքացիների և նրանց ուղեկցող անձանց համար հարմար միջավայր ստեղծելու վերաբերյալ հարցը.
Հանձնարարվել է ներկայացնել տեղեկանք հաշմանդամություն ունեցող անձանց թվի դինամիկայի մասին՝ ըստ տարածքային հանձնաժողովների սկսած 2018թ.-ից.
Նախարարի առաջին տեղակալ Գ. Գասպարյանի կողմից ՀՀ ԲՍՓ գործակալության տարածքային մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են մի շարք հանձնարարականներ: