26.10.2018

Համաձայն ԱՍՀ նախարարի 06.04.2018թ. 51-Ա/1 հրամանի, հոկտեմբերի 15-19-ը և 22-26-ն ժամանակահատվածում, ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների բժիշկ փորձագետները «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում մասնակցել են «Բժշկասոցիալական փորձաքննության գործառույթները և ընթացակարգերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով վերապատրաստման դասընթացին: