09.10.2018

2018թ. հոկտեմբերի 5-ից 6-ը ՀՀ ԲՍՓ ՀՀ ԲՍՓ գործակալության ներկայացուցիչները և Գավառի, Աշտարակի, Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանները սպասարկող տարածքային մարմինների նախագահները Ծաղկաձորում մասնակցել են «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման գործընթացների հետ կապված խնդիրներն ու անելիքները» թեմայով սեմինար-խորհրդակցությանը: Համակարգի շնորհիվ նախատեսվում է սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները։ Գործակալության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Ն. Մկրտչյանը ներկայացրել է ԲՍՓ գործակալության (ներառյալ՝ տարածքային կառույցները) կողմից ՀՍԾՏԿ-ների շրջանակներում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները՝ նշելով ՀՍԾՏԿ-ների գործարկման առավելությունները և առաջացած խնդիրները: