20.09.2018

2018թ. սեպտեմբերի 20-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցների և տարածքային հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ։ Ոլորտում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում միևնույն դեպքերի համար նույնական մոտեցում մշակելու նպատակով, մասնակիցները բանավոր քննարկումներից բացի տեղում նաև մեթոդական աշխատանք անցկացրին՝ առաջարկվող պայմանական դեպքերին տալով մասնագիտական լուծումներ։