07.04.2018

2018թ. ապրիլի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարար Վ. Սարգսյանը, ՊՆ նախարարության բարձրաստիճան այրերը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը, նախարարի տեղակալ Ս. Սաիյանը և ՀՀ ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Ն. Շահվերդյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը

  1. Զինվորական ծառայության հետ կապված պատճառներով հաշմանդամության հիմքով բնակարանի իրավունք ձեռք բերած անձանց վերաբերյալ
  2. Կենտրոնական Ռազմաբժշկական Հանձնաժողովի և ԲՍՓ գործակալության համագործակցության վերաբերյալ
  3. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի կիրարկման (հաշմանդամության հիմքով տարկետման իրավունք ձեռք բերելու) վերաբերյալ
  4. Զինվորական ծառայության առանձին ժամանակահատվածներ (խաղաղապահ զորքեր, հետախույզներ) զինվորական ստաժում արտոնյալ պայմաններով հաշվարկելու վերաբերյալ
  5. Մայիսյան տոների կապակցությամբ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների բոլոր մասնակիցներին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց նախատեսված փոխհատուցումը վճարելու ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ

Ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ վերոնշյալ հարցերի հրատապ լուծման ուղղությամբ: