30.03.2018

2018թ. մարտի 30-ին ՀՀ ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Ն. Շահվերդյանը մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ կայացած, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրել է բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բարեփոխումները, գործող ընթացակարգն ու առաջարկվող փոփոխությունները, որոնց հիմքում ընկած են բժշկասոցիալական փորձաքննության օբյեկտիվության մակարդակի բարելավումը, հաշմանդամության սահմանման չափորոշիչների հստակեցումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների հասցեականության ու այդ ծրագրերի արդյունավետության բարձրացումը: