ՀՀ ԲՍՓ գրասենյակի թափուր հաստիքներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 1. Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննական բաժիններում բժիշկ-փորձագետ (նյարդաբան, վիրաբույժ, թերապևտ, հոգեբույժ և մանկաբույժ) ներգրավելու մասին Բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի բժշկասոցիալական փորձաքննական բաժիններում բժիշկ-փորձագետի համար սահմանված գործառույթներն են՝ • Մասնակցում է անձի բժշկասոցիալական փորձաքննության իրականացման, անձին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու, հաշմանդամության խումբ, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանելու, հաշմանդամության պատճառական կապ, հաշմանդամության ժամկետ որոշելու գործընթացներին, • Մասնակցում է հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշմանը, • կազմում է հաշմանդամություն ունեցող անձի ծառայությունների անհատական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակները ու ծավալները, խորհրդատվության միջոցով աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը, • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանաված կարգով մասնակցում է ժամանակավոր անաշխատունակության ժամկետը երկարաձգելու մասին որոշման կայացմանը, • Որոշում է հաշմանդամություն ունեցող անձի աշխատանքի պայմանները, բնույթը, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է հաշմանդամություն ունեցող անձին համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ երաշխավորագիր, • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանաված հիմքերի առկայության դեպքում մասնակցում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի (տոկոսներով) որոշմանը՝ կապված աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ, • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանաված դեպքերում և կարգով մասնակցում է անձի մահվան պատճառական կապի փորձաքննության և փորձաքննական որոշման կայացման գործընթացին, • Անհրաժեշտության դեպքում իրականացնում է փորձաքննված անձանց տվյալների՝ հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների հաշվառման պետական համակարգի առցանց գրանցում, • Անհրաժեշտության դեպքում մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների շտեմարանի ստեղծմանը և սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգի ձևավորմանը, • Մասնակցում է հաշմանդամության վիճակի, շարժի, հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրմանը և վերլուծմանը, • Մասնակցում է առողջապահական կազմակերպություններին, զբաղվածության և սոցիալական համալիր ծառայությունների տարածքային կենտրոններին հաշմանդամություն ունեցող անձին բուժվերականգնողական, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվություն և եզրակացություն տրամադրելու գործընթացներին նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` • առողջապահության մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, • 1 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ավարտել է կլինիկական օրդինատուրա՝ ստանալով համապատասխան որակավորում կամ անցել է վերապատրաստում • հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ, • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: – աշխատավարձի պաշտոնային դրույքաչափ՝ 178578 ՀՀ դրամ, Ինքնակենսագրականները (CV) ներկայացնել օնլայն hr@mlsa.am |