ՀՀ պետական բյուջեի միջոցներով պրոթեզները, օրթեզները, օրթոպեդիկ պարագաները և վերակագնողական աջակցող միջոցները, բացառությամբ պրոթեզի կոշիկների (այսուհետ՝ աջակցող միջոցներ), տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա՝ որակավորված կազմակերպությունների կողմից: Աջակցող միջոց ստանալու իրավունք ունեցող անձը (այսուհետ՝ Շահառու) ինքն է ընտրում թե որ որակավորված կազմակերպությունից ձեռք բերի իրեն անհրաժեշտ աջակցող միջոցը:
Որակավորվելու և աջակցող միջոց տրամադրելու համար կազմակերպությունները կարող են դիմել նախարարություն: Որակավորվելու գործընթացի վերաբերյալ հայտարարությունն այստեղ:
Աջակցող միջոցների տրամադրման գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1151-Ն որոշմումներով, ինչպես նաև ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար մի շարք հրամաններով:
Պետական հավաստագիրը փաստաթուղթ է, որը կազմակերպության կողմից մատուցված ծառայության դիմաց պետության կողմից որոշակի ֆինանսական փոխհատուցման հիմք է:
Պետական հավաստագրերի գնային արժեքները (թե որքան փոխհատուցում է նախատեսվում տվյալ աջակցող միջոցի համար) սահմանված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 23–ի 190-Ա/1 և 2020 թվականի մարտի 3-ի 43-Ա/1 հրամաններով:
Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք կարող են դիմել իրենց բնակության վայրի սոցիալական աջակցության տարծքայի գործակալություն (բաժին) կամ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և ի պատասխան իրենց դիմումի ստանալ այն կազմակերպությունների ցանկը, որոնցից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:Հավաստագիրը ձեռք բերելուց հետո Շահառուները կարող են դիմել տվյալ աջակցող միջոցի համար որակավորված ծառայություն մատուցող կազմակերպություններից մեկը և ստանալ իրենց անհրաժեշտաջակցող միջոցը:
Հավաստագիրը ստանալու համար պահանջվող փաստաթղթերի, դիմելու կարգի և աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների վերաբերյալ մանրամասնությունները ներկայացված է ստորև.
- Ստորին վերջույթների պրոթեզներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Վերին վերջույթի պրոթեզներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Ակնագնդի էկզոպրոթեզներ (արտաքին) ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Կրծքագեղձի պրոթեզներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Ձայնալարերի պրոթեզներ և ձայնաստեղծ սարքեր ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Օրթեզներ (այդ թվում` օրթպրոթեզ, օրթեզ-սեղմիրան (կոշտ կորսեթ) և այլն) ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Սեղմիրաններ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Աղեկապեր ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Ծնկակալեր ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Ռեկլինատորներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր (19) Տրամադրող կազմակերպություններ
- Օրթոպեդիկ կոշիկներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Ոտնամաններ (բաշմակներ) ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Սուպինատորներ (ներդիրներ) ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Ձեռնափայտեր (սպիտակ ձեռնափատ տեսողության խնդիր ունեցող աձանց համար) ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Հենակներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Քայլակներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Փոքր տրամաչափի սայլակներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Լսողական սարքերի անհատական ներդիրներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Անվասայլակներ ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
- Լսողական սարքեր ինչպե՞ս ստանալ հավաստագիր Տրամադրող կազմակերպություններ
Պրոթեզի կոշիկները նույնպես տրամադրվում են որակավորված կազմակերպությունների կողմից, սակայն այս աջակցող միջոցների համար հավաստագրեր չեն տրամադրվում են:
Աջակցող սարքերի տրամադրման գործընթացում ներգրավված այլ մարմիններ
- Բուժատեխնիկական հանձնաժողով.
Բուժատեխնիկական հանձնաժողովը (հասցե՝ «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ, Երևան, Ծարավ Աղբյուրի փող., 55Ա շենք, աշխատանքային ժամերը՝ ամեն երեքշաբթի` 09:00-14:00, հեռախոս՝ 060652641) տրամադրում է եզրակացություն`
- օրթեզավորման և օրթեզի տեսակի նշանակման վերաբերյալ.
- առաջին անգամ վերին և (կամ) ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման վերաբերյալ.
- վերին և (կամ) ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում նոր պրոթեզ տրամադրելու վերաբերյալ.
- վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության վերաբերյալ.
- երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու վերաբերյալ.
- երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի վերաբերյալ.
- վերանորոգման ծառայության և դրա տեսակի վերաբերյալ.
- սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու վերաբերյալ.
- աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ.
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի վերաբերյալ: