Հայ Armenia Eng English Рус Russia
Գլխավոր էջ Կառուցվածք Օրենսդրություն Մեր մասին
ՀՀ ԱՍՀՆ
Հարց ու պատասխան
Պատմական ակնարկ
Հետադարձ կապ
Հղումներ
23.01.2018

2018թ. հունվարի 23-ին ՀՀ ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Ն. Շահվերդյանը մասնակցել է «Եվրոպական արտադրության լսողական սարքերի ձեռքբերման համար հավաստագրերի տրամադրում», «Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում» և «Հաշմանդամներին սայլակներով և լսողական սարքերով ապահովման» ծրագրերի մշտադիտարկման և գնահատման ամփոփ հաշվետվությունների վերաբերյալ ՀՀ ԱՍՀ նախարարի մոտ կայացած խորհրդակցությանը:
Որոշվեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել առաջարկներ մոնիթորինգի ընթացքում արձանագրված թերությունների, դժգոհությունների շտկման նպատակով, որից հետո անցկացնել մասնագիտական քննարկումներ:


08.01.2018

ՀՀ ԲՍՓ գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդատու Ա. Սիմոնյանը 2018թ. հունվարի 8-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» հաղորդաշարով պարզաբանումներ է տվել ՄԻՊ-ի զեկույցով ներկայացրած, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԲՍՓ գործակալության հանձնաժողովների կողմից կայացված փորձաքննական որոշումների դեմ, քաղաքացիների բողոքների վերաբերյալ: