Գլխավոր էջ Կառուցվածք Օրենսդրություն Մեր մասին
ՀՀ ԱՍՀՆ
Հարց ու պատասխան
Պատմական ակնարկ
Հետադարձ կապ
Հղումներ

Պատմական ակնարկ

      Սոցիալական ապահովության համակարգի ձևավորումը սկսվել է ներկայիս պետությունների ստեղծումից շատ ավելի վաղ:
      ՀՀ-ում ըստ այս օրվա բնորոշման, բժշկասոցիալական փորձաքննությունը` որպես սոցիալական աշխատանքի մի մաս, ունի շատ հին արմատներ: Չնայած այն` որպես գիտություն, մեզ մոտ դեռևս ձևավորման գործընթացում է, այնուհանդերձ նրա բազմաթիվ տարրեր սովորույթային ուժով, իսկ հետագայում նաև` իրավական ակտերով, ամրագրված են մեր ժողովրդի կացութաձևում:
      1928թ. Հուլիսի 11-ին Հայաստանի Խորհրդային Սոցիալական Հանրապետության սոցիալական ապահովության ժողովրդական կոմիսարիատը ընդունում է <<Գավառական բժիշկների սոցապ կոնտիգենտը կազմող, գյուղական վայրերում բնակվող հաշմանդամներին քննության ենթարկելու և հաշմանդամության աստիճանը սահմանելու մասին>> հրահանգը:
      Բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովները (ԲԱՓՀ-ները) որոշում կայացնելիս առաջնորդվում էին վերոհիշյալ հրահանգով, սակայն հետագայում բժշկաաշխատանքային փորձաքննության փորձը ցույց տվեց, որ այդ հրահանգը լիարժեք չէ և ունի որոշ թերություններ, որի հետևանքով այն լրացվեց և փոփոխվեց 1954-1956թթ-ին: Հրահանգում հասկացությունները ընդլայնվեցին, հստակեցվեցին հաշմանդամության որոշման չափանիշները և նրանում արծարծվեցին կոնկրետ օրինակներ: 1956թ-ի օգոստոսի 2-ին ընդունվեց <<Հաշմանդամության խմբերի որոշման վերաբերյալ>> հրահանգը:
      1971թ. ՄԱԿ-ի կողմից ընդունվեց <<Հաշմանդամների իրավունքների դեկլարացիան>>, որով ցանկացած անձ համարվում է հաշմանդամ, եթե մտավոր և ֆիզիկական ունակությունների անբավարարության հետևանքով, չի կարող ապահովել մասնակի կամ լրիվ չափով նորմալ անձնական կամ սոցիալական կյանք:
      1990թթ. վերջում ՀՀ-ում հաշմանդամության սահմանման մոտեցման մեջ կատարվեց փոփոխություն, սկսվեց հաշվի առնվել ոչ միայն աշխատելու ունակությունը, այլև ներառվեց անձի կենսագործունեության ուրիշ բնագավառներ ևս:
      ՄԱԿ-ը 1992թ.-ին ընդունեց <<Հաշմանդամների համար տարբեր հնարավորությունների ապահովման ստանդարտ կանոնները>>: Այս փաստաթղթում հաշմանդմություն հասկացությունը մեկնաբանվեց` որպես կոնկրետ անձի սահմանափակում, որը խոչընդոտում կամ զրկում է նրան հասարակության մեջ նորմալ դերակատարման հնարավորությունից` հաշվի առնելով տարիքը, սեռը, սոցիալական և մշակութային գործոնները:
      ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՀՀ սոցիալական քաղաքականությունը հաշմանդամների վերաբերյալ փոխվեց, սոցիալական ապահովության նախարարության համակարգում ստեղծվեցին նոր կառույցներ, հստակեցվեց օրենսդրական դաշտը:
      1993թ. ապրիլի 14-ին ՀՀ Գերագույն խորհուրդը ընդունեց <<Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը>>: Օրենքում օգտագործվեցին նոր հասկացություններ, որոշ հասկացություններ նոր ձևակերպումներ ստացան: Օրենքը հետագայում մի շարք փոփոխությունների ենթարկվեց` ներառելով հաշմանդամության կանխարգելումը և հաշմանդամների վերականգնումը:
      Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի թիվ No 1822 որոշմամբ կազմավորվեց բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը, որն հանդիսանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին:

էջի սկիզբ