Գլխավոր էջ Կառուցվածք Օրենսդրություն Մեր մասին
ՀՀ ԱՍՀՆ
Հարց ու պատասխան
Պատմական ակնարկ
Հետադարձ կապ
Հղումներ

Մեր մասին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1822 որոշմամբ և հանդիսանում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

Գործակալության գործաոույթները

Անձին ճանաչում է հաշմանդամ, սահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը և վաղեմության ժամկետը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրում է երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետը:


Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը:


Որոշում է հաշմանդամի աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդմին համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ:


Որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)` կապված աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ, ինչպես նաև իրավապահ և այլ շահագրգիռ մարմինների հարցման դեպքում` ընդհանուր աշխատունակության կորստի տոկոսը:


Որոշում է անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ:


Կազմում է հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական սոցիալ-հոգեբանական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակները և ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը:


Մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննության անցած հաշմանդամների տվյալների շտեմարանի ստեղծմանը և աջակցում հաշմանդամների տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը:


ՈՒսումնասիրում և վերլուծում է հաշմանդամության վիճակը, շարժը և հաշմանդամություն առաջացնող պատճառները, մասնակցում է հաշմանդամության կանխալգերման ծրագրերի մշակմանը:


Խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական կազմակերպություններին, զբաղվածության և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին` հաշմանդամին բուժվերականգնողական, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ:


Համապատասխան զինվարական կոմիսարիատներին օրենքով սահմանված կարգով հայտնում է հաշմանդամ ճանաչված զորակոչային տարիքի անձանց մասին:


Բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական օգնություն:


Բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհրաժեշտության դեպքում ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման:


Անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահանջում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նաև տեղում ուսումնասիրում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի պայմաններն ու բնույթը:


Իրականացնում է մոնիտորինգ հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրագործման աշխատանքային պայմանների, բնույթի, հաշմանդամներին համապատասխան աշխատանքի տեղավորելու (համաձայն գործակալության կողմից տրված երաշխավորագրերի) նկատմամբ:


Տալիս է եզրակացություն հաշմանդամի վերականգնողական պարագաների տրամադրման անհրաժեշտության մասին:


էջի սկիզբ